Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին  Meganews.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական ընդունելության արարողությունը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ 10։00-ին, նախագահական նստավայրի բակում։

Այնուհետև, նախագահականի ոսկեզօծ դահլիճում ​​քննարկում տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության նախագահի և նախարարների խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։

Հաջորդիվ նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում նախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ։

Այս թեմայով
am