Շրջայց վերանորոգված Մայր Տաճարում (տեսանյութ)
6 տարվա մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի, տեսաք` ոմանք պառկած էին այդ որմնանկարներն անում, լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հայտարարված էր համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում համավարակ եղավ, Արցախի պատերազմ, և Գարեգին 2–րդը որոշեց` մասսայական դրամահավաք չի հայտարարվի, որպեսզի բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, կարիքավորներին, բռնագաղթածներին։ Եղել են մարդիկ, որ որպես հանգանակություն, օգնություն առաջարկել են իրենց ֆիզիկական ուժը։
Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ հարյուրամյակներ շարունակ չեն եղել` 1620–ական թթ. է եղել վերանորոգում Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում