Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, արդեն Հայաստանի պատմության թանգարանում են։

Արձանի դիմավորմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ մենք ենք փոխառնում հեղինակավոր թանգարաններից ցուցանմուշները, և դրանք հասանելի դարձնում մեր հանրությանը։ Շատ կարևոր է կանանց դերի մասին մեր հանրային կյանքում խոսելիս անդրադառնալ նաև այն դերին, որը պատմականորեն ունեցել են կանայք տարբեր դարաշրջաններում, և հրաշալի հնարավորություն է ընձեռվելու նաև այս նմուշների ցուցադրությամբ տեսնել, թե ինչպես է կանանց դերը փոխակերպվել մի ժամանակից մյուսը, բայց անփոփոխ է մնացել նրանց կարևորությունը»։

Ցուցադրության բացումը տեղի կունենա ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։

Մանրամասները՝ այստեղ

Այս թեմայով
am