Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով

Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 108 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ օգոստոսի 31-ից սեպտեբերի 6-ը, հաստատվել է հիվանդացության 16 դեպք։ Տվյալները հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ 

Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասել էր, որ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Արմավիրում գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկությունը  կճշգրտի ու ուրբաթ կհայտնի, սակայն Կենտրոնը որևէ տվյալ, տեղեկություն չի հայտնել մահվան դեպքերի մասին։ 

Այս թեմայով
am