Մոնտե Կառլո, Rolls-Royce Cullinan… ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մյուսների վայելքները
Դուք կարծում եք՝ ՔՊ-ական մեծահարուստ պատգամավորներն օրուգիշեր ձեր խնդիրներո՞վ են ապրում կամ մտահոգվում՝ Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, Բաքվի բանտերը հայ ռազմագերիներով ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությամբ լցնելու, Տավուշից և Հայաստանի այլ հատվածներից տարածքներ թշնամուն հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու զորքի գտնվելու, ՀՀ հպարտ քաղաքացու անվտանգության, սպասվող նոր պատերազմի մասին… Կարծում եք՝ օրուգիշեր հալվում-մաշվում են, թե ինչպես ելքեր, լուծումնե՞ր գտնեն… Օ՜, ոչ, ինչո՞ւ պիտի իրենց նման նեղություն տան… նրանք խրախճանքների մեջ են մոնակոներում, մոնտե կառլոներում…
Փաշինյանը՝ իշխող վարչախումբը, փայտիկով կառավարվող նախարարները գործեր են կարում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների, նախկին պատգամավորների, պաշտոնյաների դեմ, հետախուզում հայտարարում նրանց նկատմամբ, իսկ իրենք դրանից միայն ուրախանում են: Իրենց բիզնեսներն ահռելի արտոնություններ են ստանում պետությունից, ազատ վայելքների մեջ են, ժամանակ առ ժամանակ իրենց երեսին ճշմարտությունն ասող, իրենց անցյալն ու ներկան երեսներին ճպպացնող լրագրողների վրա են հարձակվում, իրենց ամենակարող են զգում… այնքան ամենակարող, որ հարազատի քրեական հանցանքներն են կոծկում, ազատում պատասխանատվությունից, պետական խոշոր տենդերներ են շահում, կապիտալը բազմապատկում… մերթընդմերթ ԱԺ նիստերում հայրենասիրական ճառեր բարբաջում:
Նկարագրվածի կարկառուն ներկայացուցիչներից է Խաչատուր Սուքիասյանը (Գռզո): Հիմա չհիշեցնենք կրկին՝ ինչպես, ում միջոցով է հարստացել, ՀՀ անկախացումից հետո ում միջոցով էր ճանապարհ հարթում, ՀՀ բոլոր նախագահներին, ղեկավարներին, նախարար-փոխնախարարներին ինչպես էր քծնում… Հիմա ինքը վայելում է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սերը, պետք եղած ժամանակ ինչ-ինչ հիմնադրամների մուծվում է, ելույթներ ունենում ու բուրժուական վայելքներ ապրում