«Ֆրանսիայում էլ Էյֆելյան աշտարակին են դեմ եղել»․ Գագիկ Ծառուկյան
|
Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Հիսուսի արձանի կառուցման աշխատանքների ու հնչած քննադատությունների մասին․ «Արձանի վերաբերյալ բոլոր քննադատությունները նորմալ եմ ընդունում։ Չեմ ընդունում չարախոսությունը։ Աշխարհում բոլոր լավ ծրագրերին լինում են մարդիկ, որ դեմ են, կողմ են կամ ձեռնպահ։ Ամեն ինչ ժամանակն ապացուցում է։ Կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի ճանաչման ու հզորացման հրաշալիքներից մեկը։ Ֆրանսիայում էլ Էյֆելյան աշտարակին են դեմ եղել»,- ասել է Ծառուկյանը։ |