ՈՒղիղ․ Նոր մանրամասներ. ինչ փուլում են Հիսուսի արձանի կառուցման աշխատանքները

«Հանձնախմբի աշխատանքների մեկնարկին ստացել ենք նաև Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը, մեր առաջին նիստերի ժամանակ այն մեզ է փոխանցել Տեր Ասողիկը։ Հետո եղան տարակարծություններ, որոնք արդեն հարթվել են»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը։
«Հարթվել են նաև կառավարության և ԿԳՄՍՆ-ի հետ եղած տարաձայնությունները։ Այս նախագծի արդյունքում էր, որ հատնաբերված հնավայրերն ավելի մանրազնին ուսումնասիրվեցին: Նախագծի մեջ է մտնում նաև այդ հնավայրերի թեթևակի վերականգնումը այն աստիճանի, որ կարողանանք դրանք ցուցադրել»,- նշել է Հովհաննիսյանը։

Այս թեմայով
am