Meganews. am-ը ժամանակավոր դադար է վերցնում. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-ից
Հարգելի ընթերցողներ,
Մեր կայքի ստեղծագործական անձնակազմը օգոստոսի 23-ից մեկնում է ամառային արձակուրդի: Այդ ընթացքում կայքի էջերը հասանելի կլինեն ձեզ։
Թեև կայքում ակտիվ լրահոս չի լինի, սակայն ժամանակ առ ժամանակ կլինեն իրադարձային նորություններ:
Մենք կվերսկսենք մեր գործունեությունն ու ամբողջությամբ կանցնենք ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատանքի սեպտեմբերի 1-ից։
Կվերադառնանք թարմ ուժերով, կրկնապատկված եռանդով ու հետաքրքիր նորություններով:
Վստահեցնում ենք, որ արձակուրդից հետո կայքը կդառնա առավել բազմաբովանդակ ու հետաքրքիր:
Meganews.am- ի անձնակազմը՝ գլխավոր խմբագիր Մարգարիտ Դավթյանի գլխավորությամբ, մաղթում է բոլորին անփորձանք ամառ ու հաճելի հանգիստ:
Meganews.am