Ալեն Դելոնը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում. ՀՀ ԿԳՄՍՆ

Ալեն Դելոնը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում. ՀՀ ԿԳՄՍՆ–ն հրապարակել է հանրահայտ դերասանի` Հայաստանում արված լուսանկարը և գրառում արել

 

«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում:  Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»:

Ալեն Դելոնը Հայաստան էր այցելել 2012թ. դեկտեմբերին «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերայի շրջանակում։

 

Այս թեմայով
am