Գետերի մեջ անտառ է աճել, բայց լավ լուր էլ ունենք. Նիկոլ Փաշինյան
Միակ հատվածը, որտեղ մեքենաներով հաասանելիություն չկա, դա Սանահին թաղամասն է, որտեղ հենց այս պահին մետաղական կամուրջ է հավաքվում, որը մեքնաների և հետիոտների համար է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքներին:
«Բավական լավ կառույց է լինելու: Նախնական տրամադրվածությունը ժամանակավոր է, բայց կտեղադրենք, կտեսնենք, եթե հարմարավետ լինի իր լուծումներով, չի բացառվում, որ կարող է որպես հիմնական կամուրջ ծառայել»,-ասաց նախարարը և նշեց, որ օգոստոսի վերջ պատրաստ կլինի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կամուրջների գեղագիտությունը պետք է ապահովել: Նա անրդադառնալով գետերի հուների մաքրմանը, ասաց, որ ընթացակարգերը պետք է հստակեցնել, քանի որ գետերի մեջ անտառ է աճել: Նա նկատեց, որ ամբողջ Եվրոպան այդ խնդիրը ունի:
«Ճիշտ է լավ լուր էլ ունենք, որ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 21 սմ-ով բարձրացել է, բայց մյուս կողմից էլ էս խնդիրները պետք է լուծենք»,-ասաց նա: