«Տիտան» սուպերմարկետը վստահեցնում է՝ փչացած հավեր չեն վաճառում

Օրերս TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որում գնորդը պնդում է, թե «Տիտան» սուպերմարկետում փչացած, գարշահոտ հավեր են վաճառում։

Այս տեղեկության վերաբերյալ Meganews.am-ը  «Տիտան» սուպերմարկետի տնօրինությունից  մեկնաբանություն խնդրեցինք։

Նրա պնդմամբ՝ սուպերմարկետում փչացած հավեր չեն վաճառվում, այսինքն՝ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ «Հավանաբար այդ տեսանյութի տարածումը եղել է մրցակից ընկերությունների նախաձեռնությամբ, որպեսզի մեր բարի համբավն արատավորվի»-, նշեց մեր զրուցակիցը։

meganews.am

Այս թեմայով
am