Արմավիր քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է:
Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է կառավարության կողմից:
Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան»։