Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևային եղանակը կպահպանվի, հնարավոր է նաև կարկուտ տեղա

Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 9-ի կեսօրից հետո, 10-14-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
ՀՀ մարզերում
Երևանում