Խամենեին քվեարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլում
Իրանի Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին քվեարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, հաղորդում է Tasnim-ը։
Նախագահի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ առողջապահության նախկին նախարար, բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։