Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը: Ընթանում է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ 
Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Այս թեմայով
am