Այս կամ այն մարզ չայցելելու վերաբերյալ դեսպանատների կողմից արվող հայտարարությունների հետ համաձայն չենք. Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ այս կամ այն մարզ չայցելելու վերաբերյալ տարբեր դեսպանատների կողմից տարածվող հայտարարություններ ենք տեսնում, համաձայն չենք այդ հայտարարությունների հետ, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել, թե Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզ մի այցելեք, որևէ հիմնավորում չունի։ Նման վերացական հայտարարությունների կապակցությամբ կառավարությունը դիվանագիտական խողովակներով անհամաձայնություն արտահայտում է։

Մեր միջազգային գործընկերներին նաև խնդրում ենք, եթե օպերատիվ բնույթի տեղեկություններ ունեն, որոնք հիմք ենք դառնում նման հայտարարություններ անելու համար, դրանք կիսել մեզ հետ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե խոսքը բոլոր դեսպանատների կողմից արվող հայտարարությունների մասին է։

 

Այս թեմայով
am