Այս օրը Շավարշ Կարապետյանը փրկեց 20 մարդու կյանք

1976 թվականի սեպտեմբերի 16-ին ջրասուզալողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ 

 

Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ 

 

Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

 

 

Այս թեմայով
am