Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ և ձեռք բերել կառուցապատման իրավունք։ Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ժամկետի ավարտից հետո այն հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։