ԱԲՈՎՅԱՆԻ ԲՆԱԿԻՉՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԱՎԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ.Հրապարակ

Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել: Անհավասարակշիռ վարքագծով մի կին մոտենալով լրագրող Անի Գևորգյանին անվանել է «դիշովկա», ապա սպառնացել նրան, որ «քացու տակ կգցի»:

Տեսանյութից պարզ դարձավ, որ ագրեսիվ վարքագծով կինը Աբովյանքաղաքի բնակիչ Դիանա Մարտիրոսյանն է, ով վերջերս Աբովյանումիր սեփական գարեջրատունն է բացել:

Հարց է առաջանում. ի՞նչ գործ ունի այլ քաղաքի բնակիչը, որն ընտրողչէ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Նշենք, որ Փաշինյանի ասուլիսից հետո այդ կնոջ դեմ դատական հայցէ ներկայացրել «Առավոտ» օրաթերթի լրագրող ՀռիփսիմեՋեբեջյանը` վիրավորանքի հիմքով:

Նկատենք, որ սկանդալի կիզակետում հայտնված կինը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ հայ ռազմագերիներին Ադրբեջանում լավ ենվերաբերվում:

Այս թեմայով
am