Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանն ազատվել է պաշտոնից:
Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 12-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ծովինար Սողոմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», — նշված է որոշման մեջ։