Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի’ շրջանավարտներ, 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս խորհրդանշական օրվա առթիվ, շնորհավորում եմ դպրոցն ավարտելու և կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։
   Ավարտվեց դպրոցական տարիների ձեր գունեղ հեքիաթը։ Այսուհետ դուք պետք է ընտրեք ձեր հետագա ճանապարհը, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՝ զարգացնելով ձեր անհատական կարողությունները։
   Գիտելիքի ձեռք բերման այս նոր ճանապարհին մաղթում եմ ձեզ անկոտրում կամք ու համառություն, նորանոր հաջողություններ և առաջընթացներ։
   Սիրելի’ ուսուցիչներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ այս հիշարժան տոնի առթիվ։ Շնորհակալ ենք այն մեծ ձեռքբերումների համար, որ մեր շրջանավարտները վաստակել են ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ և վստահ եմ նրանք կդառնան հայրենանվեր ու արժանապատիվ քաղաքացիներ։
Սիրելի’ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ, լիահույս եմ, որ ձեր ուժն ու եռանդը կծառայեցնեք հայրենիքի բարօրությանը։ Այլևս դուք պատրաստ եք ազատ ճախրանքի...
   Ձեզ բարի երթ և լուսավոր ապագա...

Այս թեմայով
am