ՄԻՊ Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն

«Ձորակի» մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ. հարակից տների բնակիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության սաների ծնողները բողոք էին ներկայացրել: 

 

Պաշտպանն արձանագրել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես մանկապարտեզի տարածքի ամբողջական ցանկապատման, այնպես էլ երեխաների հանգստի սենյակների օդափոխության և լուսավորության ապահովման հարցերին։ 

 

Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ:

 

Այս թեմայով
am