Կամո Արեյանը՝ Նուբարաշենի աղբավայրում ստեղծված իրավիճակի մասին
|
«Արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել, մասնակի էր ծավալը, հետո ծավալվեց ամբողջ պարագծով, երեկ դժվար աշխատեցինք՝ եղանակի պատճառով: Մեծ քանակով տեխնիկա է բերված, հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեպքին՝ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը. «Դեռևս մեկ շաբաթ կպահանջվի՝ հրդեհն ամբողջությամբ մարելու ու ծուխը դադարեցնելու համար»,- նշեց նա: |