Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան

Հայաստանում կարող է  ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իր դեմ կայացրած  ակտերը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

 

Նախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից ու հավելեց, որ այն կարող  է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները  հատուկ նպատակներով է հարուցում։

 

Ըստ արդարադատության նախարարի` որոշ փաստաբաններ մանիպուլյացնում են` ասելով, որ դատավորների դեմ կայացրած  ակտերն  արդարադատության նախարարության որոշումն է։

 

 

Այս թեմայով
am