ՔՊ-ն որոշեց՝ Աբովյանում ցուցակը կգլխավորի Աբրահամյանը
Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության որոշմամբ՝ Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի ձևավորմանն առնչվող և օրակարգային այլ հարցեր։