Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
Երևանի քաղաքապետարանը հերթական պայմանագրերն է կնքել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, որոնց համար համայնքային բյուջեից տրամադրվել է ընդհանուր առմամբ 12 միլիոն 369 հազար 997 դրամ։ «Փաստինֆո»-ն պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պայմանագրերը կնքվել են «Ղազարյան Շին», «Արխի Թուլս», «Էֆ-Այ-Սի Պետար», «Էյչ-Ի-Էյ», «Ամէլի», «Կապիտալ Դիզայն» և «ՆՕՄ Պրոյեկտ» ՍՊ ընկերությւոնների հետ։
Գումարի մեծ մասը՝ 6 միլիոն 312 հազար 380 դրամը տրամադրվել է «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությանը, որի շրջանակներում ընկերությունմ իրականացնելու է Երևան քաղաքի վարչական շրջաններում կոյուղագծերի վերակառուցման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ։
Վերը նշված գումարից խոշոր մյուս մասը։ 3 միլիոն 930 հազար 474 դրամը, տրամադրվել է «ՆՕՄ Պրոյեկտ» ՍՊ ընկերությանը, որի հետ պետական մակարդակով պարբերաբար կնքվում են պայմանագրեր, այդ թվում՝ առանց մրցույթի։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ այս ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Վահան Սարգսյանին։
Տրամադրված գումարի շրջանակում ընկերությունն իրականացնելու է հեղինակային հսկողության ծառայություն։ Պայմանագրում առկա տեղեկատվության համաձայն՝ հեղինակային հսկողության աշխատանքները կիրականացվեն Աջափնյակ վարչական շրջանում թիվ 39 մսուր-մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ։
Հաջորդ միլիոնը ստացել է «Ամէլի» ՍՊ ընկերությունը։ 1 միլիոն 231 հազար 812 դրամով այս ընկերությունը ևս հեղինակային հսկողության ծառայություններ կիրականացնի։ Հսկողության աշխատանքները կիրականացվեն Արաբկիր վարչական շրջանի թվով 6 բակերի հիմնանորոգման և ֆուտբոլի, բասկետբոլի դաշտերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքների ժամանակ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում