Ով է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու առաջադրվել
Վարդենիսի ներկայիս քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը հայտնում է․
«Վարդենիս համայնքի սիրելի՜ բնակիչներ,
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գլխավորելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։
Վարդենիսն իմ տունն է, և յուրաքանչյուր բնակավայրի հոգսն ու ձեռքբերումն ինձ համար անձնական պատմություն է։ Ստանձնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածությունը Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ես չեմ գալիս լոկ խոստումներով, այլ հստակ տեսլականով և աշխատելու վճռականությամբ։
Իմ նպատակն է, որ մեր համայնքի յուրաքանչյուր անկյունում զգացվի իրական ու տեսանելի փոփոխություն։ Համայնքի շենացումը թիմային աշխատանք է, և ես առաջարկում եմ այդ ճանապարհն անցնել միասին՝ ուս-ուսի տված։
Հանուն խաղա՜ղ Վարդենիս համայնքի»։