Վասակ Վարդանյանը հստակ հանձնարարականներ է տվել. Կոտայքի մարզպետի աշխատակազմում քննարկվել են մարզի առաջնահերթությունները

Խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում. քննարկվել են կրթական, քաղաքաշինական և սուբվենցիոն ծրագրերը

Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է աշխատանքային խորհրդակցությամբ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը:

Ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզի աշխատանքային առաջնահերթությունները, որոնք մասնավորապես վերաբերում են քաղաքաշինության, կրթության և տարածքային կառավարման ոլորտներին։

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ ընթացող մանկապարտեզների շինարարությանը, դպրոցներում իրականացվող ընթացիկ աշխատանքներին և դրանց ընթացքում ի հայտ եկած խնդիրներին։

Օրակարգում են եղել նաև մարզի քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները:

Քննարկման արդյունքներով Վասակ Վարդանյանը տվել է հստակ հանձնարարականներ՝ բարձրացված խնդիրների հասցեական լուծման և համապատասխան ընթացքն ապահովելու ուղղությամբ:

 

Այս թեմայով
am