«ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն»․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի մասին.
???? Ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. իրականացվում է նախաքննություն։
???? ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։
???? ՀԷՑ-ի Անվտանգության և Վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև Տեխնիկական տնօրենությունում միաժամանակ տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ։
Հ.Գ. Նկարում հրդեհված 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է. այն 1969 թվականի արտադրության էր»։

|
Նկարում՝ հրդեհված 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է |
Աղբյուրը` Ռոմանոս Պետրոսյան