Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել:

Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է կոնկրետ տնտեսական արդյունքներ տալ։ Այս համատեքստում նա մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի վերացումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև որոշ ոլորտներում երկկողմ առևտրի մեկնարկը։

Դիվանագետը նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող մնացած արգելքների վերացման կարևորությունը։

Այս թեմայով
am