«Պարկովշչիկների մաֆիան» և հնչեղ անունների շահարկումը․ ում է պետք Թևոսի անվան շուրջ աղմուկը

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, թե իբր Երևանում անօրինական կայանատեղիների («պարկովշչիկների») գործունեության ու դրանից ստացվող եկամուտների հետևում կանգնած է քրեական հեղինակություն Թևոսը (Թևոս Սաֆարյան)։

MegaNews-ի տեղեկություններով՝ սույն հրապարակումներն ու լուրերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են և որևէ առնչություն չունեն իրականության հետ։

Թևոսի անունը նման պատմությունների մեջ ներքաշելը, թերևս, ավելի շատ բնութագրում է այդ լուրերը տարածողներին ու հեղինակներին, քան հենց իրեն։ Լրատվական դաշտում կան անուններ, որոնք շրջանառության մեջ են դրվում բացառապես աղմուկ, դիտելիություն ու սենսացիոն վերնագրեր ապահովելու համար։ Սակայն դրանից նյութի իրական կշիռն ու փաստացի ճշմարտացիությունը չեն փոխվում։

Թևոսի դեպքում առնվազն անհեթեթ է պատկերացնել որևէ առնչություն փողոցային մանր սխեմաների, «պարկովշչիկների» կամ կենցաղային մակարդակի ապօրինությունների հետ։ Նա Հայաստանում կամ Երևանում գործող նմանատիպ էժանագին պատմությունների ու ֆինանսական «սխեմաների» մեջ պարզապես չկա և չի կարող լինել․ նման մասշտաբն ու մակարդակն անհամադրելի են նմանօրինակ թեմաների հետ։

Թե ում է պետք այս պահին հիշել նրա անունը, ինչ նպատակով են փորձում այն շահարկել կամ ում է ձեռնտու իրական խնդիրներից ու պատասխանատուներից ուշադրությունը շեղելը, թողնում ենք նման տեղեկություններ տարածողների խղճին: 

Անունը կարելի է շահարկել, բայց փաստերի ճշմարտացիությունն ու մարդու չափն դրանից չեն փոխվում։

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am