Կատարի վարչապետը և Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։«Հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև լարվածության թուլացմանն ու երկխոսության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերի վրա, որոնք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», – նշված է գրառման մեջ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Նստաշրջանի ընթացքում հնչում են ուղերձներ աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հակամարտությունների վերաբերյալ։