17-ամյա աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց են հայտնաբերել․ ի՞նչ է հայտնի

Երևանի Դավթաշենի դպրոցներից մեկում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են վրացական ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված։

 

Համացանցում բուռն քննարկուների առարկա է դարձել այն, որ աղջնակի պայուսակից թմրամիջոց են հայտնաբերել։

 

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, պայուսակից հայտնաբերել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված։

 

Mediahub-ի տեղեկություններով՝ երեխայի մոտ թմրամիջոց չի հայտնաբերվել, և անգամ փորձաքննությամբ հաստատվել է, որ այն թմրամիջոց չէ, այլ դեղահաբի փոշի։

Այս թեմայով
am