«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: «Այժմ ստեղծվում է TRIPP-ի զարգացման ընկերությունը։ Հայաստանում արդեն սկսվել են ինժեներական աշխատանքները։ Հայաստանի տարածքով անցնող՝ մոտ 42 կիլոմետր երկարությամբ հատվածի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա սկզբին։

Այս նախագիծը կարող է դառնալ ռազմավարական կապող օղակ և տարածաշրջանային տնտեսական հարթակ։ Այն Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, ինչպես նաև կապահովի դրանց ավելի սերտ կապը ավելի լայն տրանսկասպյան ցանցի հետ։ Այն կնպաստի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, կամրապնդի կայունությունը և նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության համար»,- նշել է նա։

Այս թեմայով
am