Պետքարտուղարությունը հայտնել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների թեմաները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորումն ու երկկողմ հարաբերությունները։ Այդ մասին ասվում է պետքարտուղարության գրավոր հայտարարության մեջ։
«Ռուբիոն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Պետքարտուղարը քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները»,- հայտնել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից: