Ֆրանսիան ներողություն է խնդրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ին քննադատելու համար

Ֆրանսիան հրապարակայնորեն ներողություն է խնդրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ին քննադատելու համար, գրում է Reuters-ը։

Փարիզը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի լիազորությունների ժամկետը երկարաձգելու շուրջ տարաձայնությունների ֆոնին։

ԱՄՆ-ը Ռուսաստանի, Իսրայելի, Հյուսիսային Կորեայի և մի շարք այլ պետությունների հետ միասին դեմ է քվեարկել Ֆրանսիայի մանդատի երկարաձգմանը։ Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է՝ X-ում հայտարարելով, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համաշխարհային ուղենիշ չէ։

«Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը ափսոսանք է հայտնում 2026 թվականի հուլիսի 25-ին X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության կապակցությամբ, որում կասկածի տակ էր դրվում մարդու իրավունքների պաշտպանության գործին ԱՄՆ-ի հավատարմությունը», — ասվում է հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Այս թեմայով
am