ինչպե՞ս Տիգրան Գաբրիելյանին հաջողվեց կարճ ժամանակում բալանսավորել ու հունի մեջ գցել բազմախնդիր շրջանը
Երևանի ամենամեծ, ավանդույթներով հարուստ, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ ու բարդ խնդիրներ ունեցող վարչական շրջաններից մեկը՝ Շենգավիթը, վերջին ամիսներին ակնհայտորեն զարգացման նոր դինամիկա է արձանագրում։
2025 թվականի հոկտեմբերին, երբ Տիգրան Գաբրիելյանը ստանձնեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, շատերն էին հասկանում, որ նրան բավականին ծանր ու պատասխանատու աշխատանք է սպասվում։ Սակայն անցած ամիսները ցույց տվեցին, որ ճիշտ կառավարման, նվիրումի և հստակ ռազմավարության դեպքում հնարավոր է կարճ ժամանակում ոչ միայն մտնել հունի մեջ, այլև տեսանելի, շոշափելի արդյունքներ գրանցել։
Կարճ ժամանակում՝ խնդիրների խորքային գույքագրումից մինչև լուծումներ
Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Տիգրան Գաբրիելյանի աշխատաոճի գլխավոր առանձնահատկությունը դարձավ անմիջական կապը շենգավիթցիների հետ։ Նա չընտրեց կաբինետային աշխատանքի հարմարավետ ճանապարհը. փոխարենը՝ անձամբ ծանոթացավ շրջանի յուրաքանչյուր թաղամասի, բակի ու փողոցի խնդիրներին։
Անկախ կուտակված բազմաթիվ բարդություններից՝ Գաբրիելյանին հաջողվեց շատ արագ բալանսավորել կառավարման համակարգը, «իիմի բերել» վարչական շրջանի ապարատի աշխատանքն ու այն ծառայեցնել բացառապես բնակիչների շահերին։ Շատ կարճ ժամանակում համայնքային խնդիրների մեծ մասը ստացավ համակարգային լուծումներ, իսկ մնացած ընթացիկ հարցերը դրվեցին հստակ ժամանակացույցի վրա։
Քաղաքապետի այցն ու մեծագույն ձեռքբերումը. Շենգավիթում նոր ու ժամանակակից մանկապարտեզ է բացվել
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական շրջայցը Շենգավիթ վարչական շրջան ևս մեկ անգամ փաստեց քաղաքային իշխանության և վարչական շրջանի ղեկավարության համակարգված ու նպատակասլաց աշխատանքը։ Օրվա գլխավոր և սպասված իրադարձությունը նոր, հիմնանորոգված ու ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մանկապարտեզի բացումն էր։
Սա պարզապես հերթական շենքի հանձնում չէ, այլ երեխաների ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվություն, որի իրագործումը վարչական շրջանի ղեկավարի ամենօրյա ուշադրության և հետևողականության արդյունքն է։
Իր գործի գիտակն ու նվիրյալը. շենգավիթցիների վստահության մանդատը
«Վերջին տարիներին Շենգավիթը նման ղեկավար չէր ունեցել»։ Այս կարծիքն այսօր հաճախ կարելի է լսել հենց շենգավիթցիների շուրթերից։
Տիգրան Գաբրիելյանին հաջողվեց անել ամենակարևորը՝ դառնալ սիրված և հարգված ղեկավար։ Բայց այդ սերն ու հարգանքը օդից չեն դրսևորվել. դրանք վաստակվել են ամենօրյա քրտնաջան աշխատանքի, քաղաքացիներին լսելու բացառիկ ունակության և սեփական գործի հանդեպ ունեցած մեծ նվիրումի շնորհիվ։ Նա կարողացավ իր շուրջը համախմբել ամբողջ վարչական շրջանը՝ ստեղծելով փոխադարձ վստահության այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ իրեն լսված ու կարևորված է զգում։
Շենգավիթի նման մեծ ու պատասխանատու շրջանում սեփական գործի գիտակն ու համայնքին նվիրված ղեկավար ունենալը մեծ պատիվ է և, միևնույն ժամանակ, երաշխիք, որ շրջանի զարգացման ընթացքն անկասելի է լինելու։
Տիգրան Գաբրիելյանի պաշտոնավարումը շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ Շենգավիթում դեռ բազմաթիվ նոր ու սպասված նախագծեր են կյանքի կոչվելու։
Մարգարիտա Դավթյան