«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
|
8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած պատգամավորական մանդատից: «Ես ենթարկվում եմ վարչության որոշմանը և չեմ շարունակի ԱԺ նախագահի պաշտոնը։ Նեղվածություն չունեմ․․․ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը։ Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,- այսօր ճեպազրույցում հայտարարել է Սիմոնյանը։ |