Մեկնարկում է 2026թ. ամառային զորակոչն ու զորացրումը
Կառավարության քննարկմանն է ներկայացվել 2026 թվականի ամառային զորակոչը հայտարարելու և պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ գործընթացը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.
Զինված ուժերի համալրում (զորակոչ)՝ 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։
Զորացրում՝ հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Նախագծում նշվում է, որ այլընտրանքային ծառայության զորակոչն ու պահեստ արձակումը նույնպես կիրականացվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և զորացրման հետ համատեղ։
Որոշմամբ կստեղծվեն նաև հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, որոնք կկազմակերպեն և կհամակարգեն զորակոչի գործընթացը։