Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Factor.am-ի հարցին ի պատասխան նա հաստատեց տեղեկությունը և նշեց, որ արդեն առաջադրվել է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ առաջադրվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում և հավակնում է զբաղեցնել այդ պաշտոնը։ «Տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ և այո, հավակնում եմ»,- ասել է Ալեքսանյանը։ Հիշեցնենք` ՔՊ վարչությունում այսօր որոշվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։