Ջոն Հիլին հեռանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից՝ բրիտանական զինված ուժերի զարգացման հեռանկարների շուրջ վարչապետ Քիր Սթարմերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Նա նշել է, որ չի կարողանա համաձայնել պաշտպանական ներդրումների ծրագրի հետ, որը, Հիլիի խոսքով, զորքերին չի տալիս անհրաժեշտ ռեսուրսները:
Նա նշել է, որ անհրաժեշտ է համարում 2030 թվականին պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին: Նախարարն ընդգծել է, որ հակառակ դեպքում ստիպված կլիներ որոշումներ կայացնել, որոնք թուլացնում են բրիտանական զինված ուժերի մարտունակությունը, վտանգում զինծառայողների կյանքն ու Բրիտանիայի անվտանգությունը: