Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին
Այսօր առավոտյան Ուկրաինան «Ֆլամինգո» թևավոր հրթիռներով հարված է Չեբոքսարիին և Սամարային: Չեբոքսարիում հարձակման թիրախը ВНИИР-Прогресс պաշտպանական ձեռնարկությունն էր: Գործարանում հրդեհ է բռնկվել, և ենթադրվում է, որ դրա վարչական շենքը զգալիորեն վնասվել է: Գործարանը նախկինում էլ է հարվածի ենթարկվել (վերջին անգամ՝ մայիսի 5-ի գիշերը), որից հետո շենքերի վրա տեղադրվել են հատուկ պաշտպանիչ ցանցային կառուցվածքներ։
ВНИИР-Прогресс-ը մասնագիտանում է Комета ընտանիքի արբանյակային նավիգացիայի միջամտությունից պաշտպանված ալեհավաքների արտադրության մեջ, որոնք օգտագործվում են Герань անօդաչու թռչող սարքերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանելու համար: Բացի այդ, գործարանն արտադրում է արբանյակային ազդանշանի ընդունիչներ «Կալիբր» և «Իսկանդեր» հրթիռների, ինչպես նաև բաղադրիչներ՝ GLONASS, GPS և Galileo նավիգացիոն համակարգերի համար:
Սամարայում հարձակման է ենթարկվել մարզի «Կույբիշև» նավթավերամշակման գործարանը, որը «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մաս է և ամենամեծն է Վոլգայի և Սամարայի մարզերում: Հարձակման հետևանքով գործարանում հրդեհ է բռնկվել: Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հարձակումներից հետո Ռուսաստանի 14 մարզում հայտարարվել է հրթիռային լուրջ տագնապ։
Դաղստանի Կիզիլյուրտ քաղաքում գտնվող Մոզդոկ-Կազիմագոմեդ գազատարն էլ ենթարկվել է դրոնային հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել երեք պայթյուն։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհեր ու տուժածներ չկան, շրջանի մոտ 140 բնակիչ տարհանվել է։
Մոզդոկ-Կազիմագոմեդ գազատարը գազ է մատակարարում Դաղստանի մի քանի շրջանին և օգտագործվում է հարավային ուղղությամբ բնական գազի տեղափոխման համար, ներառյալ՝ Ադրբեջան մատակարարումները: