Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել
Թուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, 33 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է TGRT Haber հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 30 տուժածի մասին։
Տեղական իշխանությունների տվյալներով, զոհվածների թվում են ինն ամսական երեխա, ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի։