«Մի շարք երկրներ ԱՄՆ-ին խնդրել են երկու-երեք օրով հետաձգել Իրանի դեմ հարվածները»․ Թրամփ

Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու այլ երկրներ խնդրել են ԱՄՆ-ին երկու-երեք օրով հետաձգել Իրանի դեմ հարվածները՝ համարելով, որ գործարքը մոտ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Եվ եթե մեզ հաջողվի հասնել դրան (գործարքի)՝ այն պայմանով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա, և եթե նրանք գոհ լինեն, ապա կարծում եմ՝ հավանաբար մենք նույնպես գոհ կլինենք»,- նշել է ԱՄՆ առաջնորդը։ Նա հավելել է, որ Իրանի դեմ հարվածները հետաձգելու որոշման մասին ԱՄՆ-ն տեղեկացրել է Իսրայելին և Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրների։

Այս թեմայով
am