«Թրամփը կարող է Իրանի դեմ հաջորդ քայլը ձեռնարկել Չինաստան այցից հետո»․ #Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի դեմ Չինաստան կատարած այցից հետո, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ որպես հնարավոր տարբերակ դիտարկվում է «Ազատության նախագիծ» գործուղության վերականգնումը, որի ընթացքում նախատեսվում էր կազմակերպել նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով՝ օգտագործելով ամերիկյան նավատորմը։ Բացի այդ, ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի ենթակառուցվածքների դեմ նոր ռմբակոծություններ սկսելու հնարավորությունը։ Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ իրենց երկիրը կլինի բարձր պատրաստվածության վիճակում, եթե ԱՄՆ-ն որոշի վերսկսել մարտական գործողությունները, գրում է լրատվամիջոցը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով գտնվում է Չինաստանու, որտեղ կմնա մինչև մայիսի 15-ը ներառյալ։

Այս թեմայով
am