Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Երևանում կայանալիք գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բացման նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից բացի, նախատեսված է ելույթ ունենալ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։