Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի և կմասնակցի համերգի
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից։
Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։
Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացման
«Երաժշտական կամուրջ» խորագրով Գյումրիում տեղի ունենալիք համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։