Էրիկա Քըրքը հրաձգությունից հետո արցունքն աչքերին լքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքը
Ամերիկյան ակտիվիստ և ԱՄՆ նախագահի կողմնակից Չարլի Քըրքի այրին՝ Էրիկա Քըրքը, հրաձգությունից հետո արցունքն աչքերին լքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքը. հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի թղթակցի հաղորդմամբ՝ Էրիկա Քըրքն ասել է. «Ես պարզապես ուզում եմ հեռանալ»։
Հիշեցնենք, որ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տարհանվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը և ԱՄՆ վարչակազմի այլ բարձրաստիճան անդամներ։
Հրաձգության հետևանքով վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ սպա։
Հրաձիգը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Ալենն է։ Նա խոստովանել է, որ ցանկացել է սպանել Թրամփի վարչակազմի անդամներին։ Ալենը ձերբակալված է և դատարանի առաջ կկանգնի երկուշաբթի օրը։
Հիշեցնենք նաև, որ Turning Point USA կազմակերպության համահիմնադիր Չարլի Քըրքը մահացու վիրավորում էր ստացել սեպտեմբերի 10-ին՝ Յուտայի հովտի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։