Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կատրին Վոտրենի  հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Կողմերը բարձր են գնահատել արդեն ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։

Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի։ Կողմերը նաև կարևորել են համատեղ նախաձեռնությունների շարունակական իրականացումը՝ ուղղված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։

Այս թեմայով
am