ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր. Թրամփ
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր հեռախոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պատրաստվում ենք բանակցել այսօր, ամենայն հավանականությամբ` հեռախոսով», - լրագրողներին ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը Թեհրանի հետ անցած բանակցություններն անվանել է իդեալական: Ամերիկյան կողմից մասնակցել են հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հանգստյան օրերին կայացած բանակցություններում հարցերի մեծ մասի շուրջ գրանցել են ընդհանուր մոտեցումներ:
«Հիմնական կետերի վերաբերյալ շփման կետեր ունենք, ես նույնիսկ կասեի՝ գրեթե բոլոր կետերի վերաբերյալ կա համաձայնություն», - ասել է նա:
Թրամփը հավելել է, որ եթե ԱՄՆ-ի և Իրանի առաջիկա բանակցությունները հաջող ընթանան, ապա հակամարտությունը կկարգավորվի: